Ջոնս Հոփքինսի համալսարանը վերանայել է նախկինում կորոնավիրուսով վարակված անձանց վերաբերյալ հրապարակված ցուցանիշը, որը գերազանցել էր 2 միլիոնը: Համաձայն վերջին տեղեկության՝ այժմ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 1919 913 մարդ:
COVID-19-ի հետևանքով մահացությունները կազմում են 119666 մարդ:
Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ 581918 մարդ վարակակիր է համարվում, մահացել է 23608 հիվանդ: Նախկինում համալսարանի կայքում հրապարակվել էին տվյալներ, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 682619 դեպք:
Իսպանիայում վարակակիրների թիվը կազմում է 170099 մարդ, մահացել է 17756 հիվանդ։ Իտալիայում կա 20465 զոհ, վարակիր է համարվում 159 516 մարդ: 137 հազար մարդ վարակակիր է համարվում Ֆրանսիայում, 130 հազար մարդ՝ Գերմանիայում, 89 հազար մարդ՝ Մեծ Բրիտանիայում: