Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նավթային ընկերությունները դադարեցրել են արդյունահանումը

18:15, երեքշաբթի, 14 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ նավթային ընկերությունները դադարեցրել են արդյունահանումը

Ամերիկյան նավթային Texland Petroleum LP-ն որոշում է կայացրել դադարեցնել նավթի արդյունահանումը բոլոր հորերում` պահանջարկի կտրուկ անկման պատճառով, գրում է Wall Street Journal-ը:

«Մենք նախկինում դա չենք արել․ միշտ կարողացել ենք նավթ վաճառել նույնիսկ վատ գնով»,- հայտարարել է ընկերության նախագահ Ջիմ Ուիլկեսը:

Նավթային ընկերությունը դիմել է իշխանություններին վարկի ստացման համար, որը թույլ կտա 73 աշխատակցի վճարել աշխատավարձը, գրում է թերթը:

Խոշոր ընկերությունները նույնպես կրճատում են արտահանումը։ Բացի Texland-ից, Continental Resources ընկերությունը նախատեսում է ապրիլ և մայիս ամիսներին իջեցնել նավթարդյունահանման ծավալը՝ մոտ 30%-ով: Բացի այդ, Parsley Energy դադարեցրել է աշխատանքը մոտ 150 հորատանցքերում, նշում է The Wall Street Journal-ը: Parsley Energy-ի գործադիր տնօրեն Մեթ Գալագերի խոսքով՝ ընկերության աշխատանքն այլևս ծախսարդյունավետ չէ:

8911 | 0
Facebook