«Ինքնամեկուսացումը հիմա բոլորիս փրկությունն է». Ստաս Միխայլովը վարակվել է կորոնավիրուսով
19:55, երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ.
Ռուս 50-ամյա շանսոն երգիչ Ստաս Միխայլովը ինստագրամյան իր էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Երբեք չեմ մտածել, որ կբախվեմ դրան, բայց, ցավոք, դա ճշմարտություն է»,- գրել է Միխայլովը։ Երգիչը նշել է, որ բժիշկներին ժամանակին դիմելն ահնրաժեշտ է հիվանդության դեմ արդյունավետ պայքարի համար։ Նա նաև նկարագրել է հիվանդության մի քանի ախտանշան՝ համի ու հոտի զգացողության կորուստ, մշտապես բարձր ջերմաստիճան: «Ինքնամեկուսացումը հիմա բոլորիս փրկությունն է»,- գրել է նա: |
16014 | 0