Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բարենպաստ սցենարով ընթանալու դեպքում հնարավոր է՝ սահմանափակումներն առհասարակ հանվեն». պարետ

15:25, երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ.
«Բարենպաստ սցենարով ընթանալու դեպքում հնարավոր է՝ սահմանափակումներն առհասարակ հանվեն». պարետ

«Եթե պահպանվի վարակի ոչ բարենպաստ դինամիկան, մենք ստիպված ենք լինելու վերադառնալ փուլ 3-ի սցենարին. շարունակվելու է թեստավորման ծավալների ընդլայնումը, բնակչության ինքնամեկուսացումը և սոցիալական լիարժեք ապահովումը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ եթե հաջողվի նվազ պահել վարակի տարածման դինամիկան, կվերանայեն սահմանափակումները և կանոնների թեթևացման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն. «Կշարունակենք կրկին ընդլայնել թեստավորման քանակը, ինչպես նաև՝ բարելավել տեղորոշման գործիքները: Իսկ եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, կարծում եմ, նույնիսկ քննարկելի է, որ սահմանափակումներն առհասարակ հանվեն, այդ ընթացքում էլ կշարունակվի շփումների շրջանակի բացահայտումը և թեստավորումը»,-ասաց պարետը:

9393 | 0
Facebook