Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի արդյունահանումը ռեկորդային սահմանափակում կունենա

18:15, երկուշաբթի, 13 ապրիլի, 2020 թ.
Նավթի արդյունահանումը ռեկորդային սահմանափակում կունենա

OPEC+ նավթարդյունահանողների դաշինքի երկրները պայմանավորվել են նավթի արդյունահանման ամենամեծ նվազման շուրջ` կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է Reuters-ը:

Ապրիլի 12-ի համաժողովի ժամանակ OPEC+ նավթարդյունահանողների դաշինքի 23 երկրներ համաձայնության են եկել նավթարդյունահանման կրճատման վերաբերյալ, գրում է ТАСС-ը: Այնուամենայնիվ, ընդհանուր կրճատումը չի կազմի օրական 10 միլիոն բարել, ինչպես ծրագրված էր, այլ կլինի 9,7 միլիոն բարել, քանի որ Մեքսիկան չի փոխել իր դիրքորոշումը և չի համաձայնել 400 հազար բարել քվոտայի հետ։

Մեքսիկան նավթարդյունահանումը կկրճատի օրական ընդամենը 100 հազար բարելով:

«Ուրբաթ լուսաբացից շարունակվող բանակցությունների միջոցով մենք վերջապես հայտարարում ենք մայիսի 1-ից OPEC+-ի երկրների համար օրական 10 միլիոն բարելով նավթարդյունահանման կրճատման պատմական համաձայնագրի կնքման մասին»,- գրել է Քուվեյթի նավթի նախարար Խալեդ ալ-Ֆադելը՝ Twitter միկրոբոլոգի իր էջում:
     Իր հերթին, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտնել է, որ «Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և ԱՄԷ-ն, պայմանավորվել են, որ բացի համաձայնեցված կրճատումներից, ինքնակամ կրճատեն նավթարդյունահանումը ևս 2 միլիոն բարելով»:

9003 | 0
Facebook