Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Արցախ ներմուծվող 15 ապրանքատեսակներից 11-ի գներն աճել են

16:20, կիրակի, 12 ապրիլի, 2020 թ.
Արցախ ներմուծվող 15 ապրանքատեսակներից 11-ի գներն աճել են

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 10-ից ապրիլի 10 ընկած ժամանակահատվածում մի շարք ներմուծվող և տեղական արտադրության ապրանքատեսակների գների դինամիկան: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
     «Ներմուծվող ապրանքներից ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գնային փոփոխություններ արձանագրած 15 ապրանքատեսակներ, որից 11-ի գները աճել են, 4-ինը՝ նվազել:
     Ներմուծվող և գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում հանձնաժողովի վերահսկողության ներքո գտնվում են ադամաթուզի (գնաճ՝ 16 դրամ կամ 2.2%), բենզինի (գնանկում՝ 80 դրամ կամ 19.5%) և դիզվառելիքի (գնանկում՝ 40 դրամ կամ 9.1%) ապրանքային շուկաներում առկա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները, որոնց գնային քաղաքականության հիմնավորման՝ ձեռքբերման և իրացման գների փոփոխության համաչափությունը պարզելու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն:
     Տեղական արտադրության ուսումնասիրված 13 ապրանքատեսակներից արձանագրվել է 2 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 1 գնաճ (հավի ձու՝ 14 դրամ կամ 34.1%) և 1 գնանկում (խոզի միս՝ 83 դրամ կամ 2.8%): Մնացած տեղական արտադրության ապրանքատեսակների գները մնացել են անփոփոխ:
     Հավի ձվի գնաճին նախորդել է նշված ապրանքատեսակի գնանկում (2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում միջին գները նվազել են 18 դրամ կամ 30%), որը պայմանավորված էր ՀՀ շուկայում հավի ձվի ավելցուկով: Ներկայումս գործող 55 դրամ միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 դրամով կամ 20.3%-ով:
     Մանրածախ առևտրի ոլորտում գնաճ արձանագրած ներմուծվող ապրանքատեսակները ներմուծվում են հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից, որպես օրինակ ներկայացվում է հնդկաձավարի գները՝ ըստ առևտրային կետերի:

Գրաֆիկներից պարզ է, որ որոշ սուբյեկտների կողմից իրացվող հնդկաձավարի գինը ուսումնասիրվող ժամանակահատվածում մնացել է նույնը կամ չնչին գնաճ է արձանագրել: Սա վկայում է այն մասին, որ գնաճ արձանագրվում է միայն նոր խմաբաքանակի ներմուծման դեպքում:
     Վերոնշյալ վերլուծության գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից հավելվածով»:

| | |
7462 | 0
Facebook
COMMENT.am