Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք ձեր մասին չեք մտածում, ձեր հարազատների մասի՞ն էլ չեք մտածում». Տարոն Չախոյան

00:05, կիրակի, 12 ապրիլի, 2020 թ.
«Դուք ձեր մասին չեք մտածում, ձեր հարազատների մասի՞ն էլ չեք մտածում». Տարոն Չախոյան

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, դուք ձեր մասին չեք մտածում, ձեր հարազատների մասին էլ չեք մտածո՞ւմ...

Քանի՞ կոպեկ արժեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը, եթե ամեն բանի վրա թքած ունենալով պետք է իրար բրդբրդելով սուպերմարկետներում սովից փախածի նման «ազգովի մեկուսանայիք»...

Հետո, որ թողես, կբողոքեն կառավարությունից, թե բա 1 ամիս էլ երկարացրին արտակարգ դրությունը... իսկ ինչ է, դա Ձեզ համար բան է փոխո՞ւմ... 1 ամիս չէ, 5 ամիս կավելացնեն արտակարգ դրության ժամանակ սուպերմարկետներում ազգովի մեկուսանալու արդյունքում...

Էլ չեմ ասում, որ շատերն են բողոքում ֆինանսական կացությունից, բայց դե Զատիկին փաթթած ունեն թե վիրուսը, թե արտակարգ դությունը, թե իրենց ու իրենց հարազատների առողջությունը... բա մի ճոխ սեղան չդնե՞ն...

Մի բան լավ գիտեմ, որ եկեղեցու դռները պաչելով ու Զատիկին ճոխ սեղան դնելով ավելի հավատացյալ, բարեպաշտ ու Աստվածավախ չեն դառնում...

Ու մի բան էլ... հա վարչապետը ճիշտ էր ասում, աղքատությունն իրականում շատերի գլխում է, ոչ թե գրպանում...»:

7827 | 0
Facebook