Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են իրենց քաղաքացիներին տարհանել

15:45, շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են իրենց քաղաքացիներին տարհանել

Միացյալ Նահանգները կարող է վիզային սահմանափակումներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք «չեն ընդունում կամ անհիմն հետաձգում են» սեփական քաղաքացիների տարհանումը: Այս մասին ասված է Թրամփի ստորագրած հրամանագրում:

Փաստաթղթում նշվում է, որ հատուկ միջոցներ կկիրառվեն այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են իրենց քաղաքացիներին կամ ռեզիդենտներին տարհանել, և դա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները խնդրել է դա անել։

Համաձայն հրամանագրի՝ կձևավորվի այդպիսի երկրների ցանկ, որից հետո, ոչ ուշ, քան 7 օրվա ժամկետում, ԱՄՆ պետքարտուղարը պետք է սկսի իրագործել պատժամիջոցների սահմանման ծրագիրը:

12110 | 0
Facebook