Google և Apple ընկերությունները համատեղ մշակել են տեխնոլոգիա, որը կօգնի պարզել, թե ում հետ են շփվել կորոնավիրուսով վարակված մարդիկ: Այս մասին հայտարարությունները հայտնվել են երկու ընկերությունների կայքերում, գրում է VOA-ն։
Միևնույն ժամանակ, ընկերությունները հավաստիացնում են, որ օգտատերերի գաղտնիությունը, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահոված կլինի։
Նոր տեխնոլոգիան կօգնի երկրի իշխանություններին զսպել կորոնավիրուսի տարածումը՝ թույլ տալով նույնականացնել հիվանդ մարդկանց հետ շփումները: Տեխնոլոգիայի մեկնարկը տեղի կունենա երկու փուլով: Առաջին փուլում կստեղծվի ծրագրային ինտերֆեյսը, որը կապահովի Android և iOS-ով աշխատող սարքերի միջև փոխգործակցությունը: Իսկ երկրորդ փուլով վարակակրի հետ շփման մասին նախազգուշացնող ազդանշանները կհաղորդվեն սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով: