Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրկուտսկում ազատազրկվածներն ապստամբություն են բարձրացրել ու հրկիզել բանտը

22:00, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Իրկուտսկում ազատազրկվածներն ապստամբություն են բարձրացրել ու հրկիզել բանտը

ՌԴ Իրկուտսկի նահանգի Արգարսկ քաղաքի բանտում բանտարկյալներն ապստամբություն են բարձրացրել, որն ավարտվել է հրկիզմամբ: Ըստ նախնական տվալների՝ ապստամբներն սկզբում հրկիզել են փայտամշակման արհեստանոցը, սակայն կրակը տարածվել է նաև բարաքներում: Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Անկարգությունների հեղինակը եղել է դատապարտվածներից մեկն, ով մշտապես բացասական վարք է դրսևորել: Նա եղել է պատժախցում, երբ պահակները ցանկացել են նրան խուզարկել, նա ծեծկռտուք է սկսել, ինչին հետևել է հրկիզումն ու այլ բանտարկյալների ապստամբությունը:

Հրդեհից տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է:

9623 | 0
Facebook