Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թորոսյանն առաջին քայլն արեց». Ս. Սուրենյանց

22:25, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
«Թորոսյանն առաջին քայլն արեց». Ս. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանն այսօր պաշտոնապես հայտարարեց, թե կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Իհարկե, առաջին տպավորությամբ, նախարարի հայտարարությունը կարող է խուճապ առաջացնել, մյուս կողմից՝ շատ ավելի լավ է պատկերի ճշգրիտ ներկայացումը, քան՝ համաճարակին «մատների արանքով» նայելը, ինչը բնորոշ էր Թորոսյանին մինչև մարտի կեսերը։ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է գիտակցեն, որ ճգնաժամը կարող ենք հաղթահարել, եթե նրանք ձերբազատվեն պոպուլիզմից։ Թորոսյանն առաջին քայլն արեց, ինչը ողջունելի է»:

9631 | 0
Facebook