Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ ծննդատանը կորոնավիրուսի դեպքի մասին

17:25, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ ծննդատանը կորոնավիրուսի դեպքի մասին

«ՀՀ ցանկացած հիվանդանոցում կարող է լինել կորոնավիրոիսային վարակ: Կա ծննդատուն, որտեղ հատուկ պայմաններ նման հղիների պաթոլոգիաները վարելու, ծննդաբերությունը կազմակերպելու համար»,- ապրիլի 10-ին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե իրականությանը համապատասխանու՞մ է այն տեղեկությունը, թե Հանրապետական ծննդատանը կորոնավիրուսի դեպք է արձանագրվել:
     Առողջապահության նախարարը հայտնեց, որ մինչ օրս արվել է 6500 թեստ, այսինքն այնքան, որքան եղել է ցուցում:
     «Վիրուսների թեսթավորումն ամենաբարդ հետազոտություններից մեկն է, որ բազմափուլ, բազմամասնակցային և բավական երկարատև պրոցես է: Միայն հետազոտության փուլը, երբ նմուշն արդեն լաբորատորիայում է, տևում է 5 ժամ»,- բացատրեց նախարարը: Նրա վկայությամբ՝ այն լաբորատորիաները, որոնք համապատասխանում են միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներին, ՀՀ-ում շատ չեն:
     «Մենք ունենք մեր ենթակայության այդպիսի 6 լաբորատորիա, հետազոտությունները ցույց են տվել, որ կա ևս 2 լաբորատորիա, որոնք այսօրվանից ընդգրկված են պրոցեսում»,- հավելեց պաշտոնյան:
     Նախարարը նկատեց, որ փորձելու են գիշերային ժամերին թեստեր չկատարել: Պատճառն այն է, որ բժիշկները ծանրաբեռնված են աշխատում, ինչը մեծացնում է սխալվելու հավանականությունը:

7125 | 0
Facebook