ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 10-ի ասուլիսում հայտարարեց, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հարաբերականորեն անկում է ապրել: Դա արտակարգ դրության ռեժիմի ավելի խիստ սահմանափակումների հետևանք է, որը պահպանման խնդիր ունի: Ըստ նախարարի՝ ցածր թվեր տեսնելով չպետք է թուլանալ և հանգիստ լինել:
«Ցածր թվեր ունենալով մենք ունենք աղբյուրների բազմազանություն: Եվ փոխանցման շղթաները կոտրելու գործողությունները պետք է լինեն երկարատև»,- ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ նախարարության խնդիրը կառավարելի թվով պացիենտներ ունենալն է: Հակառակ դեպքում համակարգը չի կարողանա ավելի մեծ թվով պացիենտների բուժել: