Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում բուժված 91 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով․ #Интерфакс

23:35, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Հարավային Կորեայում բուժված 91 մարդ կրկին վարակվել է կորոնավիրուսով․ #Интерфакс

Հարավային Կորեայում 91 մարդ, որոնք նախկինում ապաքինվել էին կորոնավիրուսից, կրկին վարակվել են։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։ Ավելի մանրակրկիտ փորձաքննության համար հիվանդների շնչառական օրգաններից վերցվել են վիրուսի բջիջները, իսկ պատասխանները պատրաստ կլինեն 2 շաբաթից ոչ շուտ։

Մասնավորապես, մասնագետները ցանկանում են հասկանալ՝ արդյոք օրգանիզմը հակամարմիններ է արտադրում այս հիվանդության դեմ: Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ կարծում են, որ մարդիկ, ովքեր հիվանդության նկատմամբ հակամարմիններ ունեն, այլևս չեն կարող վարակել մյուսներին:
     Որոշ մասնագետներ կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, հիվանդները կրկին չեն վարակվել, և նրանց մեջ նախկինում հայտնված կորոնավիրուսը նորից ակտիվացել է:

16294 | 0
Facebook