Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիները փոխհատուցում են պահանջում Չինաստանից՝ COVID_19-ի համար․ #VOA

03:20, շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ.
Ամերիկացիները փոխհատուցում են պահանջում Չինաստանից՝ COVID_19-ի համար․ #VOA

Ավելի քան հինգ հազար ամերիկացի միացել է Չինաստանի կառավարության դեմ դատական հայցին՝ պահանջելով փոխհատուցում կորոնավիրուսով պայմանավորված վնասի համար, հայտնում է Voice of America-ն։

ԱՄՆ քաղաքացիները հայտնում են, որ նրանք «մեծ կորուստներ են կրել» «Չինաստանի անփութության պատճառով, որը թույլ է տվել համավարակը տարածվի ամբողջ աշխարհով»:
     Ըստ մասնագետների՝ պահանջված փոխհատուցման գումարը կարող է կազմել մոտ 1,2 տրիլիոն դոլար:
     Վերլուծաբանները պնդում են, որ Չինաստանը պոտենցիալ պատասխանատվություն է կրում համավարակի բռնկման պատճառած վնասի համար, քանի որ երկիրը «դիտավորյալ թաքցրել է տեղեկատվությունը ԱՀԿ-ից», ինչը միջազգային առողջապահական չափորոշիչների խախտում է:

13628 | 0
Facebook