Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից». Արսեն Թորոսյան

14:35, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
«Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից». Արսեն Թորոսյան

«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել». ապրլի 10-ին ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի այն հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ կորոնավիրուսի մարում ունենք։

24707 | 1
Facebook