Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեղեկություն կար, որ ռուսական սուպերմարկետներում հայկական ապրանքը միանգամից չեն ընդունում». Մելքումյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

14:20, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
«Տեղեկություն կար, որ ռուսական սուպերմարկետներում հայկական ապրանքը միանգամից չեն ընդունում». Մելքումյանը՝ ՏՄՊՊՀ նախագահին

«Տեղեկություն կար, որ ռուսական սուպերմարկետներում հայկական ապրանքը միանգամից չեն ընդունում, ընդունում են ինչ-որ միջնորդավորված կազմակերպությունների միջոցով, ընդ որում՝ որոշ գումարի դիմաց: Կա՞ նման բան». ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում նման հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հաստատեց այդ տեղեկությունը: Ըստ նրա՝ խնդիրն ունի 2 կողմ:
     «Առաջինը, որ մեր տնտեսվարողներին սահմանափակում են, իհարկե այդ ամեն ինչը թղթի վրա չի արտացոլվում: Երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք ապրանքներ, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում: Այդ խնդիրը կա մինչ այսօր»,- ասաց Գ, Գևորգյանը: Նա նկատեց, որ այս առումով ՌԴ-ում օրենսդրությունը և իրական վիճակը տարբեր են:
     Գևորգյանի վկայությամբ՝ կա խնդրի լուծման 2 ճանապարհ: «Դրանցից մեկը ՌԴ Հակամենաշնորհային ծառայության դաշնային ծառայությանը դիմելն է, ընդ որում՝ առաջարկը եղել է նրանց կողմից, անգամ հուշագիր էին պատրաստում դրա վերաբերյալ, սակայն կորոնավիրուսի պատճառով ռուսական ու հայկական կողմերի հանդիպումը չկայացավ»,-ասաց հանձնաժողովի նախագահը: Նրա կարծիքով՝ կա խնդրի երկրորդ ճանապարհը ԵԱՏՄ շրջանակում լուծմանը հասնելն է:

4710 | 0
Facebook