Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը

12:15, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Ադրբեջանը պարտավորվել է կրճատել նավթի արդյունահանումը

Համաձայն Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ+) նոր գործարքի՝ Ադրբեջանը պարտավորվել է մայիս-հունիս ամիսներին կրճատել նավթարդյունահանումն օրական 164 հազար բարելով՝ հասցնելով դրա մակարդակը 554 հազար բարելի, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:

«Ադրբեջանը նաև ստանձնել է նոր պարտավորություններ՝ հավասարակշռել նավթի համաշխարհային շուկան և կայունացնել նավթի գները: 2018-ի հոկտեմբերին Ադրբեջանն օրական արդյունահանում էր 718 հազար բարել նավթ, այժմ ստիպված է լինելու նվազեցնել այն օրական 164 հազար բարելով»,- տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:

9286 | 0
Facebook