Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան կվերադարձնի Նազարբաևների 100 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը

11:35, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան կվերադարձնի Նազարբաևների 100 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն ու թոռը հաղթել են Մեծ Բրիտանիայի հանցավորության ազգային գործակալության (National Crime Agency) կողմից «չհիմնավորված հարստության» մեղադրանքով իրենց առաջադրված դատը, գրում է Financial Times-ը:

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի որոշմամբ Դարիգա Նազարբաևան և Նուրալի Ալիևն անմեղ են ճանաչվել:

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարներով 80 միլիոն ֆունտ (մոտավորապես 100 միլիոն դոլար) արժողությամբ անշարժ գույքը տնօրինելու վերաբերյալ։

Նշվում է, որ հանցավորության ազգային գործակալությունը մտադիր է բողոքարկել Գերագույն դատարանի որոշումը:

10053 | 0
Facebook