Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատերազմներ բժշկական դիմակների համար․ #Euronews

20:15, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Պատերազմներ բժշկական դիմակների համար․ #Euronews

Վերջին ժամանակներում համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ տարբեր երկրներ կիրառում են «ծովահենության» ժամանակակից միջոցներ՝ յուրացնելով երկրների համար նախատեսված պաշտպանիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան ԱՄՆ-ին մեղադրում են «ժամանակակից ծովահենության» մեջ` կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ անհրաժեշտ պաշտպանիչ դիմակների ձեռք բերման և բռնագրավման համար։ Միայն մարտի սկզբից Չինաստանը 1,43 միլիարդ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ է մատակարարել այլ երկրներին, ներառյալ՝ 3,86 միլիարդ բժշկական դիմակ: Սակայն բժշկական դիմակները չեն բավարարում։ Երկրները պայքարում են միմյանց հետ դիմակների մատակարման համար: Բեռլինի իշխանությունները FFP2 դասի ռեսպիրատորներ էին պատվիրել ոստիկանության աշխատակիցների համար, ովքեր շարունակում են աշխատել ճգնաժամի պայմաններում: Բեռլինի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Բեռլինը դիմակներ է գնել ամերիկյան ընկերությունից, սակայն դրանք արտադրվել են Չինաստանում: Ի վերջո, դիմակներն այդպես էլ չեն հասել Գերմանիա, չնայած գերմանացիներն արդեն վճարել էին դիմակների համար: Մանրամասները՝ տեսանյութում

Պատերազմներ բժշկական դիմակների համար․ #Euronews
9872 | 0
Facebook