Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել 2 տարով սահմանափակել նավթարդյունահանումը

10:45, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել 2 տարով սահմանափակել նավթարդյունահանումը

ՕՊԵԿ+ երկրների վիրտուալ հանդիպումը, որը տևել է 10 ժամ, ավարտվել է մեծամասնության համաձայնությամբ: Հիմնականում, Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային հաջողվել է համաձայնության գալ, ինչը թույլ կտա նվազեցնել նավթադյունահանումը 23%-ով, երկու երկրների համար սահմանելով նույն մակարդակը` օրական 8,5 միլիոն բարել:

Սահմանափակումների պարտավորությունը կգործի մինչև 2022 թվականի ապրիլի վերջը: Պատմական գործարքի հաջողությամբ պսակմանը անսպասելիորեն խանգարեց Մեքսիկան, որը որոշեց հակասել Մերձավոր Արևելքի երկրներին, գրում է ТАСС-ը:

Հակառակ վերլուծաբանների թերահավատությանը, Ռուսաստանին և Սաուդյան Արաբիային, սակայն, հաջողվեց համաձայնության գալ։ Համաձայն որոշման՝ երկու երկրները կկրճատեն նավթադյունահանումն օրական 2,5 միլիոն բարելով՝ չնայած Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել էին սահմանել օրական 11 մլն բարելի շեմ:

Ընդհանուր առմամբ, որոշված էր անել հետևյալը․ կրճատել 10 մլն բարելով մայիս-հունիս ամիսներին ու շարունակել սահմանափակումը մինչև տարեվերջ, իսկ 2021 թվականի ապրիլին հասցնել օրական 6 մլն բարելի:

Չնայած դիտորդների մտավախություններին, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարները բավականին արագ համաձայնության եկան՝ հանդիպման մեկնարկից մոտ երկու ժամ անց:

Վիեննայում անցկացվող ՕՊԵԿ+-ի նախորդ հանդիպումն ավարտվել էր ձախողումով, քանի որ Թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը չէր կարողացել համոզել իր ռուս գործընկեր Ալեքսանդր Նովակին՝ մարտից հետո նավթարդյունահանումը կրճատել մինչև 3.2 միլիոն բարելով: Հանդիպումն ավարտվեց ձախողմամբ, և պայմանագիրը, որը կանոնակարգում էր համաշխարհային նավթի արտահանման 40%-ը՝ ավելի քան երեք տարի ժամկետով, ավարտվեց մարտի 31-ին:

Մեքսիկայի դիրքը
     Պատմականորեն, ՕՊԵԿ+-ի գրեթե ոչ մի հանդիպում չի ավարտվում անակնկալներով: Եվ, եթե այս անգամ, դիտորդները սպասում էին Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների միջև երկարատև բանավեճի, ինչպես նաև Իրանի կողմից կոշտ հայտարարությունների, ապա դժվարությունները եղան անսպասելի ուղղությունից:
     Բանակցությունների չորրորդ ժամի ընթացքում՝ դաշինքի երեք երկրների ներկայացուցիչները համաձայն չէին նվազեցնել նավթարդյունահանումն առաջարկվող 23%-ով: Այդ թվում Մեքսիկան, որին բանակցություններին ներկայացնում էր էներգետիկայի նախարար Ռոսիո Նալը, ով միակ կինն է նավթարտադրողների տղամարդկանց ակումբում: Մեքսիկայի ներկայացուցիչը չժխտեց արտահանման օրական 400 հազար բարել կրճատելու անհրաժեշտությունը, բայց դեմ արտահայտվեց կրճատման առաջարկվող մակարդակին:

ՕՊԵԿ+ պլանի համաձայն, Մեքսիկային առաջարկվել է նվազեցնել արտահանումն օրական 1,75 միլիոն բարելով, սակայն, ըստ International Energy Agency-ի տվյալների, 2019 թվականի չորրորդ եռամսյակում Մեքսիկան արտահանում էր օրական 1,95 միլիոն բարել, այսինքն՝ 200 հազարով ավելի: Ընդհանուր առմամբ Մեքսիկայի ներկայացուցչին համոզելու համար պահանջվեց ավելի քան չորս ժամ, ինչը կազմում էր ամբողջ հանդիպման ժամանակի գրեթե կեսը: Նալեն պահանջում էր բացառություն անել Մեքսիկայի համար, կամ երկիրը լքում է այս հանդիպումը:
     Նալեն վերջին հաշվով լքեց համաժողովը: Բանակցությունները կշարունակվեն որպես G20 երկրների վեբինարի մաս, որի շարունակությունը նախատեսված է անցկացնել այսօր՝ Երևանի ժամանակով 16․00-ին:

10211 | 0
Facebook