Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

08:45, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ևս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները:

Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։

Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, ապա հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել: Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, և նման հարցեր»: Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։ «Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար պարոն Օհանյանինն էր»:

Մանրամասները՝ այսօրվա համարում։

14471 | 1
Facebook