Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը զայրացրել է թուրքերին

19:55, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը զայրացրել է թուրքերին

Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։

Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին, գրում է Ermenihaber-ը։

Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

10233 | 0
Facebook