Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք». Արսեն Թորոսյան

19:10, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
«Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան՝ հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները:

20747 | 2
Facebook