Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան հայտարարել է համավարակի գագաթնակետին հասնելու մասին․ #CNN

16:25, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
Իսպանիան հայտարարել է համավարակի գագաթնակետին հասնելու մասին․ #CNN

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանին կոչ է արել երկարաձգել արտակարգ դրությունը մինչև ապրիլի 16-ը՝ միևնույն ժամանակ նշելով, որ համաճարակի հետ կապված իրավիճակը սկսել է բարելավվել, հայտնում է CNN-ը:

«Մենք հասել ենք գագաթնակետին, և այժմ սկսվում է ապածավալումը»,- նշել է Սանչեսը և հավելել. «Կորոնավիրուսի դեմ այս պատերազմը կավարտվի բացարձակ հաղթանակով»:
     Սանչեսը հայտարարել է նաև կարանտինի միջոցառումների թուլացման և քաղաքացիների բնականոն կյանքին վերադարձի մասին:
     Սակայն, նրա խոսքով, սահմանափակումներից խուսափելը աստիճանաբար կլինի, քանի որ իրավիճակը ծայրաստիճան լուրջ է:

12263 | 0
Facebook