Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան նույնպես քննադատել է ԱՀԿ աշխատանքը

23:25, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
Մեծ Բրիտանիան նույնպես քննադատել է ԱՀԿ աշխատանքը

Բրիտանական The Telegraph պարբերականի լրագրող Քրիստոֆեր Սնոուդոնը (Christopher Snowdon) սատարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որով նա քննադատում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ: Նա իր հոդվածում նաև քննադատել է միջազգային կառույցի գործունեությունը և ենթադրել, որ եթե ԱՀԿ-ում կոռուպցիա չկա, ապա այն առնվազն ղեկավարվում է այն մարդկանց կողմից, ովքեր կորցրել են իրենց բանականությունը:

Ըստ հոդվածի՝ ԱՀԿ-ը կամ պետք է դադարի գոյություն ունենալ, կամ կազմակերպությունը պետք է բարեփոխվի:
     Հոդվածագիրը հիշեցրել է, որ ԱՀԿ-ը բազմիցս քննադատության է ենթարկվել՝ կորոնավիրուսի պատճառով գլոբալ ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների լուծման համար: Հունվարի կեսին, երբ չինական Ուհան քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից անցել էր մոտ վեց շաբաթ, ԱՀԿ-ը մի քանի անգամ կեղծ հայտարարություն է տարածել՝ վկայակոչելով Չինաստանի կառավարությանը։ Իսկ Չինաստանի կառավարությունը պնդում էր, որ կորոնավիրոսը մարդուց մարդ չի փոխանցվում։

9777 | 0
Facebook