Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հակաճգնաժամային միջոցառումները մեկնարկել են». Զարուհի Բաթոյան

14:00, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
«Հակաճգնաժամային միջոցառումները մեկնարկել են». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ապրիլի 9-ին տեղեկացրեց, որ արդեն սկսել են իրականացվել հակաճգնաժամային 4-րդ և 6-րդ միջոցառումները: Առաջինը վերաբերում է այն անձանց ֆինանսական աջակցությանը, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա և աշխատանքից ազատվել էին մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում: 6-րդ միջոցառումը վերաբերում է նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված, սակայն երեխա չունեցող անձանց:
     Նրանք, ովքեր ցանկանում են պարզել, թե իրենք տվյալ ծրագրերի շահառու են, թե ոչ, կարող են online.ssa.am կայքի միջոցով ճշտել՝ իրենց տվյալները մուտքագրելով: Կայքում քաղաքացին կարող է գտնել այն բանկի անունը, որտեղից պետք է ստանա միանվագ աջակցությունը:
     Վաղվանից կմեկնարկի 7-րդ միջոցառումը, որը վերաբերում է այն հղիներին, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից, կամ՝ իրենք՝ կանայք չէին աշխատում, կամ միայնակ են:

4492 | 0
Facebook