Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էր-Ռիյադը ձեռք է բերել եվրոպական նավթային չորս ընկերությունների բաժնետոմսերը՝ 1 միլիարդ դոլարով

04:05, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Էր-Ռիյադը ձեռք է բերել եվրոպական նավթային չորս ընկերությունների բաժնետոմսերը՝ 1 միլիարդ դոլարով

Սաուդյան Արաբիայի ինքնավար Public Investment Fund (PIF) հիմնադրամը միանգամից ձեռք է բերել եվրոպական մի շարք նավթային և գազային ընկերությունների բաժնետոմսերը՝ օգտվելով գների իջեցումից՝ կորոնավիրուսի համավարակի և նավթի գների անկման պայմաններում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գործարքներին ծանոթ աղբյուրներին:

Համաձայն հոդվածի՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հիմնադրամին հաջողվել է «շուկայում թերագնահատված արժեքով բաժնետոմսեր» ձեռք բերել նորվեգական Equinor, անգլո-հոլանդական Royal Dutch Shell, ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունների բաժնետոմսերը: Հրապարակման համաձայն, մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամը ձեռք է բերել Equinor-ի մոտ 14,5 միլիոն բաժնետոմս՝ 200 միլիոն դոլար արժեքով, այդպիսով դառնալով այս ընկերության 12-րդ խոշոր բաժնետերը: Գործարքի ավարտից հետո Equinor-ում PIF-ի մասնաբաժինը կազմում է 3,40%:
     WSJ-ի աղբյուրները չեն մանրամասնում, թե մյուս երեք ընկերություններում ինչ քանակի բաժնետոմսեր են ձեռք բերվել հիմնադրամի կողմից, բայց, ըստ թերթի, Royal Dutch Shell-ում մասնաբաժինը կազմում է 2,17%, Total-ում`1.87%, իսկ Eni-ում` 0.49%: Ձեռք բերված արժեթղթերի ընդհանուր արժեքը գնահատվում է 1 միլիարդ դոլար:

9852 | 0
Facebook