Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսից մահացած 80-ամյա տղամարդն Արարատի մարզից էր». Գարիկ Սարգսյան

12:05, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
«Կորոնավիրուսից մահացած 80-ամյա տղամարդն Արարատի մարզից էր». Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

Մնացե՛ք տանը

Սահմանափակե՛ք շփումները

Հետևե՛ք անձնական հիգիենային

Առո՛ղջ եղեք»:

5679 | 0
Facebook