Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#COVID_19 կորոնավիրուսից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար․ #Bloomberg

14:50, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
#COVID_19 կորոնավիրուսից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար․ #Bloomberg

Համաշխարհային տնտեսության ընդհանուր վնասը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար երկու տարվա ընթացքում: Այս մասին վկայում են Bloomberg գործակալության հրապարակած տվյալները։

Համաձայն հոդվածի՝ «աշխարհը հայտնվել է խաղաղ պայմաններում ամենախորը անկման մեջ՝ 1930-ական թվականներից ի վեր։ Համավարակի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց՝ մնալ տանը։ Չնայած կանխատեսվում է, որ ռեցեսիան կարճաժամկետ է, բայց [խմբ․՝ երկրների] տնտեսություններին վերականգման համար ժամանակ կպահանջվի»,- գրում է գործակալությունը:

Ստեղծված իրարվիճակի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանը: Նա կարծում է, որ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը:

Bank JPMorgan Chase-ի փորձագետները կորուստները գնահատում են 5,5 տրիլիոն դոլար: Նրանք նշում են, որ զարգացած երկրներում կլինի տնտեսական անկում, որը համեմատելի է 2008-2009 և 1974-1975 թվականներին տեղի ունեցած իրավիճակի հետ:

Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային ցուցանիշներին միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում:

9000 | 0
Facebook