Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

10:45, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1․353 մլն դեպք (նախօրեին վարակվել է 73․6 հազար մարդ)՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1․484 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 329 000 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (432 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (148.2 հազար), Իտալիան երրորդն է (139․4 հազար), Գերմանիան (113․2 հազար), Ֆրանսիան 5-րդ տեղում են (83.08 հազար), Չինաստանը վարակվածների թվով արդեն 6-րդ տեղում է (82 867): Չինաստանում ապաքինվել է 77․600 մարդ։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 83․538 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 17․669: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 79.2 հազար մարդ:

9765 | 0
Facebook