Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքին

09:55, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
Էրդողանը զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել, գրում է ermenihaber-ը:

Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել, հավելում է լրատվամիջոցը։

9883 | 0
Facebook