Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ողջամիտ կլինի, որ արտակարգ ռեժիմը մեկ ամսով երկարացվի». Սուրեն Սուրենյանց

00:40, հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.
«Ողջամիտ կլինի, որ արտակարգ ռեժիմը մեկ ամսով երկարացվի». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջամիտ կլինի, որ արտակարգ ռեժիմը մեկ ամսով երկարացվի:

Կարանտինային ռեժիմն իր դրական արդյունքը տվել է․ վերջին օրերին կտրուկ պակասել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Նկատվում է, որ այդ միտումն իշխանությունը փորձում է օգտագործել՝ կարանտինային ռեժիմը, իսկ գուցե նաև արտակարգ դրությունը չեղարկելու համար։ Իհարկե, կառավարության մոտիվը ևս հասկանալի է․ երկար ժամանակով տնտեսությունը կանգնեցնել չի կարելի։
     Մյուս կողմից՝ մենք իրապես չգիտենք երկրում վարակվածության իրական պատկերը, որովհետև օրական 200-400 թեստերը դրա պատասխանը տալ պարզապես չեն կարող։ Ըստ այդմ, կառավարությունը կարանտինային ռեժիմը կարող է վերանայել միայն այն բանից հետո, երբ երկրում կարողանա իրականացնել զանգվածային թեստավորում, հակառակ պարագայում կարող է կրկնվել Իրանի նախադեպը, երբ համաճարակը երկրորդ ալիք արձանագրեց։
     Կարժում եմ՝ ողջամիտ կլինի, որ արտակարգ ռեժիմը մեկ ամսով՝ մինչև մայիսի կեսերը, երկարաձգվի, իսկ կարանտինի մեղմացման մասին կարելի է խոսել ապրիլի վերջից, եթե մինչև այդ իրականացվի զանգվածային թեստավորում»:

6259 | 0
Facebook