Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ Արցախում կորոնավիրուսով վարակված անձի առողջական վիճակի մասին

20:55, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
Մանրամասներ՝ Արցախում կորոնավիրուսով վարակված անձի առողջական վիճակի մասին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:

Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:
     Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում»:

4581 | 0
Facebook