Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

19:55, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։

Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ 042020@armem.ru էլ․ հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»:

7528 | 1
Facebook