Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում». Հայկ Խանումյան

16:35, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
«Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել` ընտրություններին մասնակցելու համար։ Այս կնոջ հարսը եղել է Միրիկի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, նա ևս ունեցել է բազմաթիվ շփումներ, այդ թվում Բերձորում։ Իրականում վիճակը տագնապալի է ոչ միայն Միրիկում, այլ հարևան Մոշաթաղում։ Վարակված կինը բազմաթիվ շփումներ է ունեցել նաև Բերձորում` մի քանի օր մնալով ընդհանուր պալատում և շփվելով բազմաթիվ մարդկանց հետ։ Նույնիսկ արտակարգ դրություն չմտցնելու դեպքում, անհնար կլինի ընտրությունների երկրորդ փուլը կազմակերպել Միրիկում, Մոշաթաղում, Բերձորում»։

7785 | 1
Facebook