Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի․ #NewsGeorgia

15:40, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի․ #NewsGeorgia

Աջարիայի բժշկական կենտրոնը դադարեցրել է հիվանդների ընդունելությունը․ կորոնավիրուս է հաստատվել մի տղամարդու մոտ, ով օրեր առաջ դիմել էր բուժօգնություն ստանալու համար: Այս մասին այսօր հայտարարել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Նինո Նիժարաձեն:

Բաթումում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք: Բոլոր դեպքերը փոխկապակցված են 54-ամյա կնոջ հետ, ում մոտ վարակի աղբյուրն անհայտ է:
     Վրաստանում ներկա պահին կա կորոնավիրուսով վարակված 208 մարդ։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 46 քաղաքացի ապաքինվել է, կարանտինում գտնվում է 4 682 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 375։ Մահացել է 3 մարդ։

6948 | 0
Facebook