Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ». Նիկոլ Փաշինյան

11:10, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:

Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին:

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաև քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»:

25789 | 0
Facebook