Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է հայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը

11:00, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
Մահացել է հայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը

Փարիզի «Նոր Յառաջը» հաղորդում է, որ մահացել է սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության նշանավոր դեմքերից մեկը՝ Հակոբ Թերզանը: Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղախմբերը հայտնի են բոլոր աստղագետներին: Նա իր բազմամյա գործունեությամբ և կարևոր արդյունքներով լուրջ ավանդ ունի դիտողական աստղաֆիզիկայի մեջ:

Հակոբ Զարեհի Թերզանը ծնվել է 1927թ. հոկտեմբերի 31-ին՝ Կոնստանտնոպոլսում (Ստամբուլ): Ավարտել է Կ. Պոլսի համալսարանը (1945` մաթեմատիկայի գծով բակալավրատ, 1949` աստղագիտության գծով մագիստրատուրա) և որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել Ստամբուլի Կեդրոնական վարժարանում: 1956-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1957-1959-ին տեխնիկական վարժարանում աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1959-1965-ին` որպես օգնական աստղագետ, հետագայում` գիտաշխատող: 1967-1998-ին աշխատել է Լիոնի աստղադիտարանում, 1982-1983-ին եղել է այդ աստղադիտարանի տնօրենի տեղակալը: 1965-ին Լիոնի համալսարանի կողմից արժանացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի, 1980-ին` պրոֆեսորի կոչման:

8568 | 0
Facebook