Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ

21:40, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
70 երկիր մշակում է #COVID_19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ ԱՀԿ

COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման վերաբերյալ հետազոտությունները ընթանում են «անհավանական արագությամբ»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է CNBC-ն:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման գործընթացը արագացնելու համար ուսումնասիրություններին միացել է ավելի քան 70 երկիր: Բացի այդ, ներգրավված են մոտ 20 հաստատություն և ընկերություններ:

«Վիրուսի գենոմն ստացվել է հունվարի սկզբին և տարածվել ամբողջ աշխարհում, ինչը թույլ է տվել մեզ մշակել թեստեր և սկսել հետազոտություններ իրականացնել պատվաստանյութերի վերաբերյալ»,- նշել է Գեբրեյեսուսը:

«Երբ պատվաստանյութը կամ դեղամիջոցը պատրաստ լինի, մենք պետք է կարողանանք այն տարածել աշխարհով մեկ: Չպետք է բաժանում լինի հարուստների և աղքատների համար պատվաստանյութի բաշխման ժամանակ»,- նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

10977 | 0
Facebook