Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը սպառնում է կրճատել ԱՀԿ ֆինանսավորումը. #TheGuardian

11:25, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
ԱՄՆ-ը սպառնում է կրճատել ԱՀԿ ֆինանսավորումը. #TheGuardian

Միացյալ Նահանգների իշխանությունները քննարկում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման դադարեցման հարցը: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է ԱՄՆ-ից ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու իր վճռական մտադրության մասին. «ԱԿՀ-ն մեծ քանակությամբ միջոցներ է ստանում ԱՄՆ-ից: Մենք պատրաստվում ենք դադարեցնել գումարների հատկացումը»:

Սակայն, մի քանի րոպե անց, Թրամփը վերանայել է իր հայտարարությունը: Պարզաբանող հարցին՝ արդյո՞ք նա կարծում է, որ այժմ ճիշտ ժամանակն է նման քայլերի համար, Թրամփը պատասխանել է՝ «միգուցե ոչ․․․ Նրանք շատ հարցերում էին սխալ: Նրանք, կարծես, շատ ուժեղ են կառչել Չինաստանից»,- ասել է նախագահը:

9383 | 0
Facebook