Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկայումս ամենահայրենասիրական գործը՝ հենց քննադատությունն է». Արա Պապյան

10:30, չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.
«Ներկայումս ամենահայրենասիրական գործը՝ հենց քննադատությունն է». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զարմացած եմ, որ ԼՏՊ իշխանության հասցեին հնչած քննադատությունը համարում է խանգարիչ գործոն։ Ընդհակառակը, հենց քննադատությունն է իշխանություններին, եթե ոչ ամբողջապես, գոնե մասամբ, զերծ պահում շատ սխալներից։ Կարծում եմ, որ ներկայումս, երբ ամեն քայլ կարող է ճակատագրական լինել հայրենիքի համար, ամենահայրենասիրական գործը՝ հենց քննադատությունն է։ Ի վերջո, քննադատողը նույն գործն է անում, ինչ բժիշկը՝ չի թողնում քաղաքական հիվանդությունները խորանան»։

5578 | 2
Facebook