Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում

20:45, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում

Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Roketsan»-ի՝ Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, գրում է Ermenihaber-ը:
     Նշենք, որ «Roketsan» ընկերությունը վերջին մի քանի տարում մշտապես ընդգրկվում է աշխարհի 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում:

5871 | 1
Facebook