Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

17:00, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

4289 | 0
Facebook