Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոնի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին չվճարելու մասին

15:55, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
ԱՆ խոսնակը՝ «Նորք» ինֆեկցիոնի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին չվճարելու մասին

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։

Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։ Աշխատանքներն ավարտվել են և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»։

6287 | 1
Facebook