Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի. #TheNewYorkTimes

23:20, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը կվերածվի հիվանդանոցի. #TheNewYorkTimes

Աշխարհի ամենամեծ գոթական տաճարը՝ Նյու Յորքում տեղակայված Հովհաննես Աստվածաբանի տաճարը, կվերածվի հիվանդանոցի, գրում է The New York Times-ը՝ հղում անելով տաճարի հոգևորականին։ Հոգևորականի խոսքով՝ տաճարում կտեղադրվի կորոնավիրուսով վարակված շուրջ 200 հիվանդի համար մահճակալ, ինչպես նաև 9 բժշկական վրան։

Արդեն շաբաթվա վերջին հիվանդներին իշխանությունները կտեղափոխեն տաճար:

Վերջին տվյալների համաձայն` Նյու Յորքում կորոնավիրուս ախտորոշվել է 130 հազար մարդու մոտ:

12021 | 0
Facebook