Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերը կրկին սկսել են աճել. #Reuters

15:35, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Իսպանիայում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերը կրկին սկսել են աճել. #Reuters

Հինգ օր շարունակ Իսպանիայում պահպանվում էր կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերի ցածր ցուցանիշը, սակայն նախօրեին մահացել է 743 մարդ, գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 13 798 մարդ:

Օրական հայտնաբերվում է 5 478 վարակակիր:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսպանիայի քահանաներն սկսել են հուղարկավորության ծառայություններ մատուցել «drive-in» ռեժիմով: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ մեքենա մոտենում է հոգևորականին, ով անմիջապես իրականացնում է ծիսակարգը:

9482 | 0
Facebook