Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սյունիքում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի». մարզպետ

12:45, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
«Սյունիքում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի». մարզպետ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված մարզում տիրող իրավիճակին:

Նա հայտնել է, որ Սյունիքի մարզում կա հաստատված 25 դեպք և մեկուսացված 9 անձ. «Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվում են գրեթե բոլորը, բայց պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի»,- ասել է նա:

Մարզպետը հայտնել է, որ Սյունիքում կա վարակի երեք հիմնական օջախ. «Առաջինը Մեղրիի բնակչի հետ կապված դեպքով է պայմանավորված, որը վերադարձել էր Իտալիայից, ինչից հետո նրա հետ կոնտակտի մեջ եղած անձի մոտ հայտնաբերվեց վարակը՝ Կապանում: Երրորդ օջախն էլ Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակցի մոտ հայտնաբերված դեպքով է պայմանավորված»,- հավելել է Պողոսյանը:

«Սյունիքում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է 1000-ի». մարզպետ
9664 | 0
Facebook