Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 1154 նոր դեպք. օպերատիվ շտաբ

12:40, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 1154 նոր դեպք. օպերատիվ շտաբ

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1154 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7497-ի, մահացել է 58 մարդ, նախօրեին մահացել էր 11 մարդ։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն։
     Կորոնավիրուսը հայտնաբերվել է 85 մարզերում, նախօրեին ավելացել է 3 մարզ։

Վարակակիրների մեծ մասը (2 475 մարդ) գտնվում է Մոսկվայում, որտեղ դեպքերն ավելացել են 697-ով։ Դեպքերի թվով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է (69 նոր դեպք), Մերձմոսկովյան շրջանը (67 նոր դեպք), Բրյանսկի և Կալինինգրադի շրջանները, որտեղ կա համապատասխանաբար 35 և 29 դեպք: Մնացած մարզերից յուրաքանչյուրում, որտեղ հայտնաբերվել է հիվանդությունը, վարակված է մինչև 20 մարդ:

6535 | 0
Facebook