Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ #BBC

10:50, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ #BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակին:

55-ամյա Ջոնսոնի խնդրանքով, անհրաժեշտության դեպքում, արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կփոխարինի նրան վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակը: Նա նաև հավելել է, որ Ջոնսոնը ստանում է «գերազանց բժշկական օգնություն»:

«Կեսօրին վարչապետի վիճակը վատթարացավ, և նրան, բուժող բժիշկների խորհուրդներով, տեղափոխեցին հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք»,- նշվում է հայտարարության մեջ:

13664 | 0
Facebook